Invitation to the EY PAS Academy Trainings

  • Share

Ուրախ ենք Ձեզ հրավիրել EY ընկերության ՄՌ սերտիֆիկացման շրջանակներում կազմակերպված «Վարձատրության համակարգ» և «Արդյունավետության կառավարում» թեմաներով դասընթացներին, որոնք տեղի կունենան 2016թ.-ի համապատասխանաբար նոյեմբերի 24-ին և 25-ին:

Դասընթացի անցկացման ժամը` 10:00-17:00
Դասընթացի անցկացման վայրը` դասընթացի անցկացման վայրի մասին մանրամասները կտեղեկացվեն նախօրոք
Լեզու` ռուսերեն կամ անգլերեն
Արժեք` 1 դասընթաց ` 80,000 դրամ*; 2 դասընթաց`100,000 դրամ*; 10% զեղչ նույն ընկերությունից երկու կամ ավելի անձի մասնակցության դեպքում

*Գները չեն ներառում ԱԱՀ

Ստորև կարող եք ծանոթանալ դասընթացների մանրամասն ծրագրին:

Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը դասընթացներին մինչև 2016թ.-ի նոյեմբերի 11-ը նշված հեռախոսահամարով կամ էլեկտրոնային հասցեով:

Ուրախ կլինենք տեսնել Ձեզ և Ձեր գործընկերներին մեր դասընթացներին:

Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար, խնդրում ենք դիմել Լիդյա Չերքեզյանին Lidya.Cherkezyan@am.ey.com էլեկտրոնային փոստով կամ +374 10 500 790 հեռախոսահամարով:

Դասընթացի ծրագիրը

Դասընթաց «Վարձատրության համակարգ» (Օր 1)

  • Վարձատրության համակարգը ընկերությունում` հիմնական տարրերը և դրանց փոխկապվածությունը: Ընդհանուր վարձատրության հայեցակարգը:
  • Վարձատրության ներքին, արտաքին և անհատական արդարության սահմանումը:
  • Աշխատանքի վարձատրման գրեյդինգային համակարգի ձևավորման մեթոդոլոգիան և հիմնական փուլերը:
  • Փոփոխական վարձատրության դերը ընդհանուր վարձատրության մեջ:
  • Հատուցումների նպատակները և տեսակները, դրանց ` աշխատաշուկայում առավել լայն տարածում գտած տեսակները:
  • Աշխատակիցների կարճաժամկետ խրախուսման համակարգեր, դրանց հիմնական տեսակները և կիրառման առանձնահատկությունները:
  • Երկարաժամկետ խրախուսման համակարգերի (ԵԽՀ) նպատակները և տեսակները:
  • Սոցիալական փաթեթի կառուցվածքն ու նպատակը, արտոնությունների հիմնական տեսակները և աշխատաշուկայում առավել լայն տարածում գտած տեսակները:
  • Վարձատրության ոչ դրամային բաղադրիչները:

Դասընթաց «Արդյունավետության կառավարում» (Օր 2)

  • Անձնակազմի արդյունավետության կառավարման նպատակները և խնդիրները:
  • Ընկերության արդյունավետության կառավարման հիմնական մոտեցումները և դրանց ազդեցությունը անձնակազմի արդյունավետության կառավարման վրա:
  • Արդյունավետության գնահատման համակարգի կապը ՄՌ կառավարման այլ համակարգերի հետ:
  • Անձնակազմի արդյունավետության գնահատման համակարգի բարելավման մոտեցումներ: Արդյունավետության գնահատման ընթացակարգեր:
  • Գնահատում ըստ նպատակների` սկզբունքներ և հիմնական գործիքներ: Արդյունավետության գնահատման համակարգի շրջանակներում արդյունավետության գնահատման ցուցանիշների (KPI) ձևավորման մոտեցում:
  • Գնահատում ըստ կոմպետենտությունների` սկզբունքներ և հիմնական գործիքներ:
  • Արդյունավետության և պոտենցիալի գնահատում:
  • Անձնակազմի գնահատման ինտեգրված համակարգի մշակում:
  • Կառուցողական հետադարձ կապ` որպես անձնակազմի արդյունավետության գնահատման համակարգի կարևոր տարր:
  • Անձնակազմի արդյունավետության գնահատման համակարգի ներդրման առանձնահատկությունները, հավանական խնդիրները և դրանց հաղթահարման ուղիները:
  • Արդյունավետության կառավարման ցուցանիշների համակարգ:

ՄՌ սերտիֆիկացում` մեր համատեղ քայլերը դեպի հաջողություն

Դասընթացների այս եզակի մոդուլային ծրագիրը ընդգրկում է ինտեգրված ՄՌ կառավարման բոլոր հիմնական ուղղությունները և թույլ է տալիս Ձեզ հասկանալ ՄՌ կառավարման դերը գործարար կառավարման մեջ: Սերտիֆիկացիան օգտակար կլինի անձնակազմի կառավարման բաժինների աշխատողներին և ղեկավարներին, այն ադմինիստրատիվ անձնակազմին, ովքեր իրականացնում են ՄՌ գործառույթներ, ինչպես նաև այլ բաժինների աշխատողներին, ովքեր պլանավորում են ստանալ ՄՌ կառավարման ոլորտի վերաբերյալ գիտելիքներ: