Մամլո հաղորդագրություն

Մարդկային ռեսուրսների կառավարման բարելավման և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ծրագիր

Երևան, 25 մայիսի, 2016թ.

  • Share

EY ընկերության հայաստանյան գրասենյակը 2016թ. մարտին հաջողությամբ ավարտեց Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից ձեռնարկած և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից (USAID) ստացված ուղղակի դրամաշնորհի շրջանակներում իրականացվող «Մարդկային ռեսուրսների կառավարման բարելավման և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ծրագիր»-ը: Այս ծրագիրն ուղղված էր նախարարության` մարդկային ռեսուրսների կառավարման ֆունկցիայի և աշխատուժի զարգացման գործընթացների բարելավմանը:

EY- Improvement of HR management and Development of Institutional CapacitiesԾրագրի թիմը կազմված էր EY ընկերության Հայաստանի, Լիտվայի և Ուկրաինայի գրասենյակների` պետական հատվածի և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում մասնագիտացած բարձր որակավորում ունեցող և փորձառու խորհրդատուներից:

«Մարդկային ռեսուրսների կառավարման բարելավման և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ծրագիր»-ը իրականացվել է երեք հաջորդական փուլերով և դրանց զուգահեռ մշակվել է ֆինանսների նախարարության անձնակազմի կառավարման վարչության կոմպետենտությունների մոդելը: Առաջին փուլի ընթացքում, AS-IS վերլուծության արդյունքում, հայտնաբերվել են նախարարության մարդկային ռեսուրսների կառավարման բացերը, կատարվել է մարդկային ռեսուրսների և կազմակերպական կարողությունների մանրակրկիտ ուսումնասիրություն, ինչպես նաև մշակվել է հետագա գործողությունների ընդհանրացված ծրագիր` մշակված ժամկետներով և ուղղություններով: Երկրորդ և երրորդ փուլերը նվիրված են եղել հատուկ հայեցակարգերի և ընթացակարգերի մշակմանը` ուղղված նախարարության կատարողականի` նախորդ փուլում հայտնաբերված բացերի և խոչընդոտների վերացմանը հետևյալ չորս ուղղություններով` անձնակազմի պլանավորում և ադապտացում, ուսուցում և զարգացում, մոտիվացիա և գնահատում: Եզրափակիչ փուլի ընթացքում կազմակերպվել են մի շարք վերապատրաստման դասընթացներ Անձնակազմի կառավարման վարչության, ինչպես նաև նախարարության այլ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձնակազմի համար: Դասընթացները կազմակերպվել են վերը նշված ուղղություններով` հաշվի առնելով կատարված հետազոտությունների արդյունքները և առաջարկված գործողությունների ծրագիրը: Նախարարության ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը դասընթացներին խթանեց իրազեկության բարձրացումը լավագույն փորձի հիման վրա հնարավոր առկա զարգացման ռազմավարությունների վերաբերյալ, ինչպես նաև ակտիվ քննարկումների և սիմուլա ցիոն խաղերի միջոցով նախաձեռնեց հնարավոր լուծումներ գտնելու գործընթացը:

EY ընկերության Հայաստանյան գրասենյակի մասին
EY ընկերությունը Հայաստանում գրանցվել է 1999թ. հուլիսի 12-ին: Այն ունի աուդիտորական, հարկային և խորհրդատվական ծառայությունների մատուցման մեծ փորձ: Ներկայումս EY ընկերության Հայաստանյան գրասենյակի աուդիտի, հարկային և իրավաբանական ծառայությունների, ինչպես նաև գործարքների ուղեկցման բաժիններում աշխատում է ավելի քան 40 մասնագետ:

2010թ.-ին EY ընկերության Հայաստանյան գրասենյակը մեկնարկեց Human Capital բաժնի կողմից առաջարկվող ծառայությունները, ներկայումս` մարդկային ռեսուրսների խորհրդատվության ծառայությունները (PAS (People Advisory Services)), և արդեն ունի տարբեր ընկերությունների և կազմակերպությունների հետ աշխատանքի ակնառու փորձ: Այս ստորաբաժանման աշխատանքները ուղղված են լուծելու կազմակերպության անձնակազմի հետ առնչվող ցանկացած խնդիրներ և ներառում են փոփոխության կառավարման, մշակույթի և ներգրավվածության, մարդկային ռեսուրսների ռազմավարության, մարդկային ռեսուրսների համակարգի և գործառնական մոդելի կազմակերպման, աշխատակիցների պարգևատրման համակարգի օպտիմալացման, կատարողականի բարելավման և աշխատավայրի փոփոխության հետ կապված ծառայությունները:

Հավատարիմ մնալով բարեկեցիկ աշխարհի կառուցման նպատակին` EY խորհրդատվական ծառայությունները օգնում են լուծել ոլորտի հետ կապված բարդ խնդիրներ` նպատակ հետապնդելով ամրապնդելու ընկերության անձնակազմի արժեքը, ինչպես նաև զարգացնելու աշխատակիցների դերը և կարիերան:

EY ընկերության մասին
EY ընկերությունը առաջատար դիրք է գրավում աուդիտորական, հարկային, գործարքների ուղեկցման և խորհրդատվական ծառայությունների համաշխարհային շուկայում: Մենք կրթում ենք ականավոր առաջնորդների, որոնց ղեկավարության ներքո կատարվում են մեր խոստումները բոլոր շահառուների առջև: Այսպիսով, մենք նշանակալի ներդրում ենք կատարում բարեկեցիկ աշխարհի կառուցման գործում ի շահ մեր աշխատակիցների, մեր հաճախորդների և մեր հասարակության:

EY ընկերությունը համագործակցում է ԱՊՀ երկրներում աշխատող ընկերությունների հետ` աջակցելով իրենց գործնական նպատակների իրականացմանը: Շուրջ 4,500 մասնագետներ աշխատում են ԱՊՀ երկրներում գտնվող 20 գրասենյակներում` Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Նովոսիբիրսկում, Եկատերինբուրգում, Կազանում, Կրասնոդարում,Դոնի Ռոստովում, Տոլյատիում, Վլադիվոստոկում, Յուժնո-Սախալինսկում, Ալմաթիում, Աստանայում, Աթիրաուում, Բիշքեկում, Բաքվում, Կիևում, Տաշքենդում, Թբիլիսիում, Երևանում և Մինսկում: